Քիչ առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ կայարանի տարածքում կրակոցներ են հնչել և մեկ հոգի հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նմանատիպ տեղեկություն SHAMSHYAN.com-ը նույնպես ստացել էր:
Պարզվել է, որ Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ գտնվող գնացքի գծերի հատվածում՝ դեպի ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» մոտ, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացի գլխի և ոտքի մասում վնասվածք է ստացել, ով դեպքի վայրից դիմել է փախուստի և ահազանգել Երևանի 1-03 շտապօգնություն և բժիշկներին հայտնել իր գտնվելու վայրը:
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:
Ծեծկռտուքի վայրում և դրանից մոտ 1 կմ հեռավորության վրա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված անձեռոցիկ, որոնք հետաքննիչը որպես նմուշ վերցրել է:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի, դեպքի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հերքվել է կրակոցների մասին տեղեկությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: