00:00:00

Ողբերգական դեպք Երևանում. պարեկներն ու ոստիկանները բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են կնոջ դի. նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել

15:47, 04 մայիս 2022 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50–ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զ. Սարկավագի 125/2 շենքի դիմաց դի կա:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանութան պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի  3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել պարեկ  Տաթևիկ Ռոստոմյանը և կրտսեր պարեկներ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Կնյազյանը:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 59-ամյա  Սիրանուշ Մ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքի պատուհանից ցած նետվելու միջոցով:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր