00:00:00

Վեճ ու կռիվ Բաղրամյանում. դանակահարել էր երկու համագյուղացու. Ոչ ոք բժշկի չէր դիմել

15:42, 03 մայիս 2022 Պատահարներ

Ապրիլի 30-ի երեկոյան Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում երկու անձ էր դանակահարվել: Գյուղում վեճ ու կռիվ էր եղել, և վեճի մասնակից մի երիտասարդ երկու համագյուղացու դանակահարել էր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ո´չ այդ, ո´չ հաջորդ օրը որևէ բուժհաստատությունից ոստիկանություն ահազանգ չստացվեց: Կատարվածը թաքցնելու նպատակով տուժողները հիվանդանոց չէին դիմել, տնային պայմաններում էին մշակել վերքերը: Եվ, այդուհանդերձ, մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ոչ միայն դանակահարության մասին տեղեկություններ ստացան, այլև պարզեցին մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը. Բաղրամյան գյուղի բնակիչ էր, 21 տարեկան:

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր