00:00:00

Խոշոր հրդեհ՝ Երևանում. բարձրահարկ շենքի բնակարանում առաջացած հրդեհի համար հայտարարվել է ԲԻՍ-1. ժամանել են մեծ թվով հրշեջներ ու պարեկներ

07:24, 02 մայիս 2022 Պատահարներ

Երեկ՝ մայիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբելյան փողոցի թիվ 17 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, և տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան։ 

Լրացուցիչ ժամանել են թիվ 13 և թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանել է նաև թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Հրշեջները մի քանի ժամ պայքարել են Արթուր Խաճատրյանին պատկանող թիվ 77 բնակարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամեր անց։ Պարզվել է, որ բնակարանում կուտակված կենցաղային իրեր կան։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկուտակվեն, և հրշեջ փրկարարները և  օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը առանց խոչընդոտի կարողանան աշխատեն։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր