00:00:00

Խոշոր հրդեհ «Orange Fitness» պրեմիում ակումբի շոգեբաղնիքում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

05:06, 25 ապրիլ 2022 Պատահարներ

Ապրիլի 25-ին, ժամը 06։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Orange Fitness» պրեմիում ակումբի շոգեբաղնիքում:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ ժ․07։48-ին։ Այրվել են շոգեբաղնիքի փայտե կառուցատարրերը՝  մոտ 10 քմ և ջերմահարվել՝ մոտ 20 քմ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր