Երեկ՝ ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից, դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք կազմակերպված ջահերով երթը իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկների կողմից արժանացավ մի շարք մեղադրանքների։ Եղան գրառումներ ու հայտարարություններ այն մասին, որ կազմակերպված երթը քաղաքականացված է և այլն։
Պարզվում է ՔՊ-ականները միայն քննադատությամբ չեն բավարավել։ Օրինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, ով խորհրդարանում ընդամենը կոճակ սեղմող է, բայց հարկատուների հաշվին աշխատավարձ ու պարգևավճար է ստանում վիրավորել է երթի մասնակիցներին։ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Ցավով պետք է արձանագրեմ մեկ շատ տխուր և խորը հիասթափություն առաջացնող փաստ։ Հայաստանում կան քաղաքական ուժեր և անհատներ, ովքեր իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ոչ միայն շարունակում են շահարկել Արցախյան հիմնահարցը, այլև փորձում են այդ նպատակներին հասնելու ճանապարհին օգտագործել համազգային սգի և համախմբման օր հանդիսացող ապրիլի 24-ը, ինչը, ըստ իս, խոսում է վերջիններիս բարոյական արժեքներից զուրկ լինելու մասին։
հ.գ. Տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է
Սէմուել Ջոնսոն 1775թ.»,- գրել է պատգամավորը։ Իհարկե, ինչպես իր բազմաթիվ գործընկերներից շատերը, այնպես էլ Ղահրամանյանը գրագիտության խնդիր ունի, հակառակ դեպքում չէր սխալվի գոնե մեջբերած հեղինակի անունը ճիշտ գրելուց։ Ջոնսոնի անունը Սեմյուել է։
Irakanum.am
