00:00:00

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Opel Astra-ն բախվել է բետոնե արգելապատնեշին, մի քանի գլորվելով, գլխիվայր հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

13:41, 21 ապրիլ 2022 Պատահարներ

Այսօր, ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Արտյոմ Ա․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երախս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտյոմ Ա․-ն և ուղևոր, Արցախի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Վազգեն Չ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր