00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա տղան դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց. որտեղ հայտնել է, որ իրեն հարվածել է հորաքրոջ աղջիկը

18:07, 20 ապրիլ 2022 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է նույն բաժնի հետաքննության բաժանմունք:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են ապրիլի 18-ին Մալաթիա- Սեբաստիա վարչական տարածքում տեղի ունեցած դանակահարության փաստով:

Այդ օրը՝ ժամը 18:50–ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է  ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, պարզել են վիրավորի ինքնությունը: Նա Երևանի բնակիչ, 19-ամյա Հ. Մ.-ն է, ով հայտնել է, որ իրեն դանակահարել է իր հորաքրոջ 25 –ամյա դուստրը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝  բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ, պարզել են, որ Հ. Մ.-ն հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում և նշված վնասվածքը ինքն է իրեն պատճառել՝ դանակով հարվածելու հետևանքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր