00:00:00

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են КАМАЗ-ն ու Nissan Micra-ը. կա վիրավոր

13:41, 19 ապրիլ 2022 Պատահարներ

Երեկ, ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտաճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 62-ամյա Գևորգ Էլոյանի բավարած КАМАЗ մակնիշի և 47-ամյա Մարգո Բաշոյանի վարած Nissan Micra մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ․ Բաշոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 2-րդ գումարտակի 3-րդ դասակի պարեկ Վազգենն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Մատինյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Արմեն Ալեքսանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր