Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի 2-րդ թաղամասում տնակ է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են երկաթե տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ քննչական պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Տնակը ամբողջովին վերածվել է մոխրակույտի և հրշեջները ներսում հայտնաբերել են 1 դի ու արդեն 1 ժամ է, հրշեջները ներսում կատարում են հետախուզական աշխատանքներ, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է, որ ներսում ևս 1 հոգի լինի, քանի որ Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով պետի տեղակալ Ա. Ֆիշյանը տեղեկություններ է ստացել, որ նշված տնակում 2 հոգի են բնակվել:
Ոստիկանությունն ու քննչական բաժնի պարզում են տնակի սեփականատիրոջ ինքնությունը:
Իսկ քիչ առաջ ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ալբերտ Ավագյանը պարզել է, որ նշված տնակում բնակվել են 67-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և 89-ամյա Կատերինա Սարգսյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: