Այսօր, ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 09։00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են 2 Mercedes-ներ։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։