Երեւանում, այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները գետից դուրս են բերել դին։ Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհայտ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։
Փրակարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։