Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։
Նախօրեին կատարվել է 2540 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել։
1 օրում առողջացածների թիվը՝ 22։