00:00:00

Տարակուսանքի տեղիք է տալիս, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ.Նիկոլ Փաշինյան

07:35, 13 ապրիլ 2022

Տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը երեկ չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգմավորների մուտքը Արցախ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ սա հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին.

«Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը։ Ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու։ Դա հենց նրա համար է, որ ապահովի կապը ԼՂ և Հայաստանի միջև»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր