00:00:00

Սեյրան Օհանյանի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին

10:44, 12 ապրիլ 2022

Այսօր խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ հերթական քառօրյան և լքեց նիստերի դահլիճը` մեկնելով Արցախ ու Հայաստանի սահմանամերձ մարզեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի թիվս այլոց և նախկինում հնչած նույնաբովանդակ ձևակերպումների` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ «...ընդդիմությունը չի աշխատում»:

Փոխարենը, պարբերաբար կրկնում են, որ «վերջին ժամանակահատվածում իրավիճակը գրեթե միշտ լարված է եղել, և եթե շարունակի լարված մնալ, ի ՞նչ է, չե՞նք աշխատելու»: Իհարկե աշխատելու ենք, սակայն հարկ է, որ խորհրդարանական մեծամասնությունը նախ ընդունի, որ իրավիճակի լարվածության հիմնական պատճառները մեր պետության անվտանգային խնդիրներն են, և քայլեր ձեռնարկի:

2021 թ. օգոստոսի 30-ին անհայտ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպման ժամանակ մենք ֆիքսեցինք` մեկ տարի է, ինչ իշխող ուժը «թմբկահարում է», որ աշխատանքներ են տարվում գերիների փոխանակման, անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ: Սակայն փաստերն այլ իրականություն են ներկայացնում. գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով` որպես օրենքով սահմանված կարգով գործող և իր կատարած աշխատանքները հանրությանը ներկայացնող մարմին, չկա, և ո՛ւթ ամիս է անցել այդ օրից, չի՛ ստեղծվել որևէ հանձնաժողով և որևէ աշխատանք չի՛ կատարում (թեև համացանցում երբեմն շրջանառվում են գրառումներ` գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի վերաբերյալ):

Հարկ եմ համարում նաև ընդգծել, որ 2022 թ. մարտի 1-ին խորհրդարանական ընդդիմությունը հանդես եկավ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև խորհրդարանական արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ. այն բանավոր հետաձգվեց` Ալեն Սիմոնյանի, որն, ի դեպ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, Բալի մեկնելու պատճառաբանությամբ: Մենք համաձայնեցինք, որպեսզի քաղաքական մեծամասնությունը ընտրի, նշանակի օրը: Սակայն մինչ օրս նրանց կողմից պատասխան չենք ստացել:

Այսքանից հետո տեսանելի է`

ո՛վ չի աշխատում հանուն Արցախի և Հայաստանի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր