00:00:00

Ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ «գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ»․ Արսենյան

08:08, 12 ապրիլ 2022

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ ընդդիմության գործողությունները հղի է լուրջ վտանգներով Հայաստանի համար:

«Սա ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված խաղաղության օրակարգը ամրապնդելուն, տորպեդահարման ակտիվ փորձ է, որն իրականացվում է ադրբեջանական համապատասխան ուժերի հետ համագործակցությունը ապահովելու նպատակով»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նա:

Արսենյանը Նիկոլ Փաշինյանից պահանջեց վերանայել այն սկզբունքներն ու այն աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է Հայաստանի ու Արցախի միջև:

«Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության համար, որովհետև, եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, Հայաստանի՝ որպես երկիր լինելը դրվում է վտանգի տակ: Պահանջում եմ կոշտացնել դիրքորոշումները, ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ինչ են անում ու ուր են տանում այս գործողությունները, որովհետև մենք պատասխանատու ենք Հայաստանի ժողովրդի առջև, ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ «գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ»: Մենք արկածախնդիր որևէ քաղաքական թիմի կամ արկածախնդիր որևէ ղեկավարների չպետք է թույլ տանք խաղան ՀՀ անվտանգության հետ», - հայտարարեց Արսենյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր