ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին օրվա տվյալները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 13-ով և դարձել 422 691: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2025 մարդ (-11), կատարվել է 3 003 171 թեստավորում (+2838), առողջացել են վարակվածներից 410 365-ը (+24): Կորոնավիրսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ օրում չի փոխվել` 8621։