00:00:00

Մակրոնը հայտարարել է Ուկրաինա մեկնելու պատրաստակամության մասին

19:17, 11 ապրիլ 2022 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Կիև, եթե այս այցը օգնի ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին պետության ղեկավարը խոսել է նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո վերսկսված նախընտրական քարոզարշավի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես կցանկանայի, որ այդ այցը հանգեցներ արդյունքների այս գործընթացում, օգներ երկխոսություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև», - ասել է նա։

Մակրոնը հիշեցրել է, որ փետրվարի սկզբին այցելել է Մոսկվա և Կիև։

«Ինձնից հետո այնտեղ գնաց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Հետագայում ես չդադարեցի հեռախոսով խոսել նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի հետ և ամեն անգամ Զելենսկու խնդրանքով», - հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր