00:00:00

Հնդկաստանում կամուրջ են գողացել

05:36, 11 ապրիլ 2022 Աշխարհ

Հնդկաստանի ոստիկանությունը որոնում է ավազակախմբի անդամներին, որոնք ապամոնտաժել են 18 մետր երկարությամբ երկաթյա կամուրջն ու, հավանաբար, մաս-մաս վաճառել այն՝ որպես մետաղի ջարդոն: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են պաշտոնական անձինք:

Կողոպտիչները, որոնք ներկայացել են որպես կառավարական պաշտոնյաներ՝ Բիհար նահանգի ոռոգման հարցերով վարչությունից, հատուկ կտրող գործիքներ եւ հողափոր տեխնիկա են օգտագործել, որպեսզի քանդեն գյուղում գտնվող լքված կամուրջը:

Մետաղի ջարդոնի վաճառքը կարող է շահութաբեր բիզնես լինել Հնդկաստանում, որտեղ տարածված է պետական սեփականության մետաղական մասերի կողոպուտը վաճառքի նպատակով:  

Ոստիկանի խոսքով՝ գյուղի բնակիչներն ավելի վաղ դիմում էին ներկայացրել 3 տասնամյակ առաջ կառուցված կամուրջի ապամոնտաժման համար, քանի որ այն չէր օգտագործվում: Բնակիչներից մեկի խոսքով՝ իրենք դիմումը ներկայացրել են ոռոգման հարցերով վարչություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր