00:00:00

Փաշինյանը խաղաղության անվան տակ երկիրը տանում է նոր կապիտուլյացիայի, և այն կանխելու միակ տարբերակը նրան հեռացնելն է․ Իշխան Սաղաթելյան

22:26, 09 ապրիլ 2022 Քաղաքականություն

Մենք ակնկալիք չունեինք, որ մեկ հանրահավաքով ընդդիմության պահանջները կդառնան իշխանության գործունեության հիմնական սկզբունքները, բայց մեզ համար շատ կարևոր էր ևս մեկ անգամ և վերջնականապես քաղաքական ուժերի և հասարակության կողմից այդ սկզբունքներն ու պահանջները ձևակերպելը։ Անշուշտ, բրյուսելյան, ինչպես և դրան նախորդած բոլոր հանդիպումներին հայկական շահը ներկայացված չէր, իշխանությունը որդեգրել է պարտվողական ուղին, գնում է «զիջել ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքով։ Հանրահավաքը կարևոր էր՝ արձանագրելու, որ օրվա իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի ժողովրդի կողմից։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելուց առաջ պետք է լինի դրան համապատասխան մթնոլորտ, առնվազն երկու կարևոր քայլ պետք է իրականացվի՝ վերադարձվեն մեր ռազմագերիները, և Ադրբեջանի ԶՈՒ-ն դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքներից։ Փաշինյանն ասում է՝ վերջին ընտրություններին ինքն առաջարկել է խաղաղության օրակարգ, ստացել է վստահության քվե, հետևաբար՝ բանակցելու է այն, ինչ ուզում է։ Բայց նա չի ասել ժողովրդին, որ այդ խաղաղության գինը հայրենազրկումն է։ Եվ ընդդիմության ու հասարակության խնդիրը երկրի նոր կապիտուլյացիան կանխելն է։ Դրա համար այլ տարբերակ չկա, քան այս իշխանություններին հեռացնելը։ Եթե այսքանից հետո նրանք ձգտում են խաղաղության անվան տակ, ժողովրդին ևս մեկ անգամ պատերազմով վախեցնելով, երկիրը տանել հերթական կապիտուլյացիայի, դրա դեմը պետք է առնել»,- ասաց քաղաքական գործիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր