00:00:00

Ռուս զինվորները կրակ են բացել «Ազով» գումարտակի ղեկավարությանը տարհանելու համար Մարիուպոլ ուղեւորվող բեռնանավի վրա

18:06, 09 ապրիլ 2022 Աշխարհ

Ռուսական նավերը կրակ են բացել բեռնանավի վրա, որն ուղեւորվում էր Մարիուպոլ՝ «Ազով» գումարտակի ղեկավարությանը տարհանելու համար

Ռուսական նավերն ապրիլի 8-ին կրակ են բացել ուկրաինական «Ապաչի» բեռնանավի վրա, որը փորձել է մտնել Մարիուպոլի նավահանգիստ՝ «Ազով» գումարտակի ղեկավարությանը տարհանելու համար, հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Բեռնանավը, որը նավարկել է Մալթայի դրոշի ներքո, չի արձագանքել նախազգուշացումներին, ռուսական սահմանային նավերը եւ ՌԴ Սեւծովյան նավատորմի նավը կրակ են բացել նրա վրա, ասել է Կոնաշենկովը։

«Հրդեհի հետեւանքով նավի անձնակազմի անդամներից տուժածներ չկան։ Նավի անձնակազմն ինքնուրույն մարել է կրակը։ Ստուգումից հետո ուկրաինական «Ապաչի» բեռնանավը անձնակազմով տեղափոխվում է Յեյսկ նավահանգիստ»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները, «Ազով»-ի ղեկավարությանը ուղղաթիռներով տարհանելու անհաջող փորձերից հետո, ապրիլի 8-ին որոշել են ծովից տարհանման փորձ իրականացնել։

Բացի այդ, Կոնաշենկովը նշել է, որ այս նավը պետք է նաեւ օտարերկրյա վարձկաններին տարհաներ Մարիուպոլից։

Կոնաշենկովն ասել է, որ դեպի Մարիուպոլի նավահանգիստ շարժման ժամանակ նավը ռադիոփոխանակում է իրականացրել, ափին ազդանշանային կրակներ են նկատվել։

Նրա խոսքով, ուղիղ հարվածի հետեւանքով նավի հետնամասում հրդեհ է բռնկվել։

«Դրանից հետո ուկրաինական բեռնանավը կանգ է առել, անձնակազմը կապ է հաստատել սահմանային նավերի հետ, խնդրել է դադարեցնել կրակը եւ հաստատել է ռուս նավաստիների բոլոր պահանջները կատարելու իրենց պատրաստակամությունը»,- ասել է Կոնաշենկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր