Երեկ՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 18:20-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում՝ կախվելու միջոցով, ինքնասպան է եղել մի կին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 25-ամյա Արաքսյա Թ.-ն, իրենց տան հարակից անասնագոմի առջևի տանիքից՝ պարանով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել:
Վերջինի տեղեկություններով, նրա գրպանում հայտնաբերվել է երկտող:
Նույն օրը՝ ժամը 20:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նաև մի տղամարդ:
Ըստ տեղեկությունների, ինքնասպան եղած անձինք ամուսիններ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։