Ուկրաինայում «Z» օպերացիան ու ընդհանրապես ռուսամետ հայացքներին աջակցելու համար հոգևորականի են ձերբակալել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազության տելեգրամ ալիքը։
Հետաքննության տվյալներով՝ փետրվարի 24-ից այցելուների առաջ աղոթքի ժամանակ հոգևորականը պաշտպանել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դիրքորոշումը և Ռուսաստանի իշխանությունների գործողությունները։
Ենթադրվում է նաև, որ հոգևորականը հանձնարարել է օգնել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին։ Նրա նկատմամբ, ում անունը չի նշվում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։