Ռուսական կողմն Ուկրաինային «Сапфир» փրկարարական նավ է տվել՝ անվճար և առանց որևէ պայմանի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«2022 թվականի ապրիլի 8-ին ռուսական կողմն Ուկրաինային է հանձնել «Сапфир» փրկարարական նավն՝ անվճար և առանց որևէ պայմանի, որը նախապես համաձայնեցվել է Միջազգային ծովային փրկարարական ծառայության հետ»,-ասել է Միզինցևը։