Լեհաստանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հասցեին արած կտրուկ հայտարարությունների պատճառով, գրում է Financial Times-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը, Մակրոնը, մասնավորապես քննադատել է Մորավեցկուն՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր մրցակից, ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Մարին Լե Պենին աջակցելու համար եւ վերջինիս անվանել է «ծայրահեղ աջակողմյան հակասեմիստ»:
Այդ արտահայտությունը հնչել է այն պահին, երբ Ֆրանսիայի նախագահը, որը հավակնում է վերընտրվել այս ամիս կայանալիք ընտրություններում, պայքարում է երկրում շատացող ծայրահեղ աջակողմյան ուժերի դեմ, որոնց տարածման արդյունքում Մարին Լե Պենը գտնվում է հաղթանակից մի քայլ հետավորությամբ:
Դա ընդգծում է «երկու երկրի ղեկավարների միջեւ առկա խոր տարաձայնությունները Մակրոնի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների առնչությամբ»,- ընդգծում է պարբերականը:
«Լեհաստանի վարչապետը ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող հակասեմիստ է, որն արգելում է ԼԳԲՏ-ն: Նա գտնվում է ԵՄ քննության տակ, քանի որ բազմաթիվ դատավորների է ինքնակամ ազատել»,- ասել է Մակրոնը: