00:00:00

BMW-ն տապալել է գազի խողովակներն ու հայտնվել դաշտում. հոսպիտալացված քաղաքացիները քույրեր են

22:02, 08 ապրիլ 2022 Պատահարներ

Արարատի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 19:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին ու հենասյուներին և հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Քանի որ վթարի հետևանքով գազի արտահոսք է սկսվել, օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի 1-04 վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարային իրավիճակը  շուտ շտկելու ուղղությամբ: Վթարի հետևանքով 25 երկաթյա հենասյուներ են տապալվել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը քույրեր են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր