00:00:00

Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություն է առաջացել Բայրաքթարի պատճառով

14:43, 08 ապրիլ 2022 Աշխարհ

Ամերիկյան Reuters լրատվական հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի կառավարական շրջանակներում տեղի է ունեցել լոկալ հակամարտություն, որի հետևանքով ռուս ներկայացուցիչները գանգատներ են ուղղել թուրք գործընկերներին։

 

«Ռուսները հիասթափված են և ժամանակ առ ժամանակ դժգոհում են անօդաչու թռչող սարքերի վաճառքից։ Նախկինում բողոքում էին ու բողոքում են նաև հիմա»,- գործակալությանը ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։

 

Նրա խոսքով՝ Անկարան արդեն պատասխանել է Մոսկվայի պնդումներին՝ հայտարարելով, որ վաճառքում ներգրավված են մասնավոր ընկերություններ, իսկ անօդաչու սարքերի այս գնումները կատարվել են պատերազմից առաջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր