00:00:00

Այս հակամարտությունը, ցավոք, շուտով չի ավարտվի. Մակրոնը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

10:47, 08 ապրիլ 2022 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի մոտակա շաբաթների ընթացքում, և կոչ է անում մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Այս մասին ուրբաթ օրը RTL ռադիոկայանի եթերում ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
 
«Այս հակամարտությունը, ցավոք, շուտով չի ավարտվի։ Ես կարծում եմ, որ մենք Դոնբասում առաջիկա օրերին և շաբաթներին կտեսնենք շատ բարդ իրավիճակ: Այդ պատճառով մենք Թուրքիայի, Հունաստանի և ՄԱԿ-ի հետ միասին անում ենք ամեն ինչ՝ Մարիուպոլ և Դնեպր քաղաքներում մարդասիրական գործողություններ կազմակերպելու համար»,- ընդգծել է Մակրոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր