Երեւանում, այսօր, ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հայկ Հովակիմյանը Շոպրոնի փողոցում իր վարած Toyota Corolla մակնիշի 07 HA 770 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդին առաջինն օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկները, որոնք առաջին օգնություն են ցուցաբերել:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել ոչ սթափ։ Փաստի առթիվ Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։