«Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում ունենք դրական կանխատեսում, քանի որ բարձր մակարդակի բոլոր հանդիպումներից առաջ կամ հետո գերիների վերադարձ է եղել»,- ասում է Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը: Գրում է «Ազատությունը»։
«Այս քայլով կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը բարձրացրել են միջազգային կառույցի հեղինակությունը, դեր տալով հումանիտար խնդիրների լուծման գործում»,- ընդգծեց Սահակյանը:
Փաստաբանը, սակայն, շեշտում է՝ այս պահին վստահ հնարավոր չէ ակնկալել, թե վաղը Փաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպումից հետո գերիներ կվերադառնան՝ քանի որ խնդիրը քաղաքական է, պայմանավորվածությունները ստվերային: Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել՝ բոլորը փակ պայմանավորվածությունների արդյունքում:
«Մենք չենք ունեցել իրավական ակտ, որը պահանջեր Ադրբեջանին ազատ արձակել ռազմագերիներին»,- նշեց Սիրանույշ Սահակյանը: