Երեւանում, այսօր, ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի բնակիչ 29-ամյա Սերգեյ Մանուկյանը իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով Երևանից «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, Մայրաքաղաքային փողոցում «Դեկորա» կահույքի սրահի մոտ բախվել է բետոնե բաժանարար պաշտպանիչ հատվածին և գլխիվայր շրջվել ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Մինչ դեպքի վայր կժամանեին պարեկները, մի երիտասարդ պոկել է համարանիշները ավտոմեքենայի վրայից։
Հրշեջ-փրկարարները պարեկների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։