Ապրիլի 4-ին, ժամը 14։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում են խոտածածկ տարածք և թղթե թափոններ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20։51-ին։ Թղթի արտադրամասում այրվել է մոտ 500-600 տոննա թղթի արտադրության հումք։