00:00:00

Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Մարիուպոլից մարդկանց տարհանման հարցերը

12:22, 04 ապրիլ 2022 Աշխարհ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի իր պաշտոնակցի՝ Օլեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

 

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մարիուպոլից բնակչության տարհանման և մարդասիրական օգնության հարցերը։ 

Ըստ թուրք նախարարի՝ որպեսզի չավելանան մարդկային կորուստները, անհրաժեշտ է հնարավորինս շուտ զինադադար կքնել և խաղաղ բնակիչների տարհանման համար բաց պահել մարդասիրական միջանցքները։

Աքարը ևս մեկ անգամ հայտնել է, որ Թուրքիան կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր