Ռուս զինվորականները հայտնել են նավերից եւ ինքնաթիռներից Օդեսայի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանի եւ վառելիքի ու քսանյութերի պահեստների ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու մասին, փոխանցում է Интерфакс-АВН-ը:
«Այսօր առավոտյան ծովային եւ օդային տեղակայման գերճշգրիտ հրթիռներով ոչնչացվել է Օդեսայի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանը եւ քսանյութերի 3 պահեստ, որտեղից վառելիքի մատակարարումներ են իրականացվել Նիկոլաեւի ուղղությամբ տեղակայված ուկրաինական զորամիավորումների համար»,- կիրակի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: