00:00:00

ՀԱՊԿ ցանկացած անդամի վրա հարձակումը հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման

19:48, 02 ապրիլ 2022 Աշխարհ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ ցանկացած անդամի, մասնավորապես՝ Բելառուսի վրա հարձակումը, հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման։ Նա նաեւ հայտնել է հանրապետությանը բացարձակ ռազմական աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, գրում է «Կոմերսանտը»։

«ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի, հատկապես մեր ամենամոտ դաշնակցի վրա հարձակումն, ըստ էության, հավասարազոր է Ռուսաստանի Դաշնության վրա հարձակման։ Այստեղ բացարձակ փոխադարձ աջակցություն կա։ Սա ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել»,- «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պեսկովը։

Մարտին Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են հանրապետությանը ռազմական տեխնիկայի ժամանակակից մոդելներ մատակարարելու մասին։ Նրանք քննարկել են նաեւ պատժամիջոցների հետ կապված փոխադարձ աջակցության միջոցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր