Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները տարաձայնություններից զերծ է անվանել, սակայն նշել է, որ դրանցում գերակշռում է փոխշահավետ գործընկերությունը։
«Դրանք զերծ չեն, ասենք, միմյանց լիակատար չհասկանալու կետերից, բայց, այնուամենայնիվ, այս հարաբերություններում դեռ գերակշռում է փոխշահավետության վրա հիմնված գործընկերությունը»,- «Բելառուս-24» հեռուստաալիքի եթերում ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ երկար ժամանակ լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան դաշինքի մյուս անդամներից ամենաանկախ պետությունն է։ Պեսկովը նշել է, որ այդ միտումը հատկապես Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի օրոք է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, Պեսկովն ասել է, որ Թուրքիան մի երկիր է, որը «կարող է իրեն թույլ տալ այնպիսի շքեղություն, ինչպիսին է իր շահերի պաշտպանությունը»։ Մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Թուրքիան կարող է իրեն թույլ տալ ՆԱՏՕ-ին եւ, մասնավորապես, Վաշինգտոնին ասել, որ չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դա իրեն ձեռնտու չէ։