00:00:00

Պակիստանի վարչապետը ԱՄՆ-ին իրեն տապալելու փորձին աջակցելու մեջ է մեղադրել

16:29, 02 ապրիլ 2022 Աշխարհ

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը շաբաթ օրը հայտարարել է, որ իրեն տապալելու փորձը վարչակարգի փոփոխության փորձ է, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից է աջակցվում, հաղորդում է Reuters-ը:

Կիրակի օրը Խանին վարչապետի պաշտոնից հեռացնելու քվեարկություն տեղի կունենա:

Խանը արտասահմանցի լրագրողների խմբին ասել է․ «Ինձ տապալելու փորձը Միացյալ Նահանգների բացահայտ միջամտություն է երկրի ներքին քաղաքականությանը»:

Միաժամանակ, Սպիտակ տունը հերքում է, որ ԱՄՆ-ը փորձում է հեռացնել Խանին իշխանությունից՝ այն բանից հետո, երբ նա վերջին օրերին նման մեղադրանքներ է հնչեցրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր