Ռուսաստանի հայերի միությունը լայնածավալ բարեգործական ծրագրեր է իրականացնում ռազմական գործողություններից տուժած Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև ազատագրված տարածքների բնակիչների համար։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում են միությունից:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բեռնատարների շարասյուները մարտի 31-ից ի վեր Ռուսաստանի հայերի միության տրամադրած մարդասիրական բեռները հասցնում են տուժած քաղաքացիներին։
Միության տվյալներով` արդեն իսկ մատակարարված մարդասիրական բեռների ընդհանուր ծավալը շուրջ 500 տոննա է։ Ապրիլի առաջին կեսին ավելի քան 30 000 ընտանիք երկարաժամկետ պահեստավորման ապրանքներ կստանան։