Ալեքսանդր Լուկաշենկոն բացարձակ ունիկալ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ։ Հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքերով, երկու նախագահները բոլորից լավ են հասկանում այն, թե ինչ է կատարվում իրենց երկրներում ու իրենց երկրների շուրջ․ «Ես վստահ եմ՝ Ալեքսանդր Գրիգորիի սիրտը Վլադիմիր Վլադիմիրի սրտից քիչ չէ ցավում այն բանի համար, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Նրանք հասկանում են միմյանց ու հասկանում են նաև այն տարաձայնությունները, որոնք կարող են մեզ մոտ լինել»։