ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրան ավելացնելով հինգ կազմակերպություն։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։
Ամերիկյան պատժամիջոցները, մասնավորապես, կանդրադառնան ԿԺԴՀ-ի հրթիռային արդյունաբերության նախարարության վրա։ ԱՄՆ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներին այժմ արգելված է գործարքներ կատարել այս գերատեսչության հետ, ասվում է հայտարարության մեջ։ Ցուցակում ներառված են նաեւ ԿԺԴՀ-ի չորս առեւտրային կորպորացիաներ։
2022թ․ մարտի 24-ին ԿԺԴՀ-ի զինված ուժերը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի անմիջական հրահանգով արձակել են Hwaseong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն արձակումն անվանել է Փհենյանի կամավոր մորատորիումի խախտում: