00:00:00

ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումը և կոչ անում ուշադրություն դարձնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակին

15:32, 01 ապրիլ 2022 Աշխարհ

ԱՄՆ–ն ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նախատեսված հանդիպումը, այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության «Թվիթեր»-ի էջում զետեղված գրառման մեջ:

«Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենան վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև բանակցությունները: Կոչ ենք անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և վերահաստատում աջակցությունը բոլոր առկա խնդիրների դիվանագիտական լուծմանը»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք,  ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր