00:00:00

Ուկրաինական պատվիրակությունը խոսել է բանակցություններում Աբրամովիչի դերի մասին

14:55, 01 ապրիլ 2022 Աշխարհ

Ուկրաինական պատվիրակության անդամ Ռուստեմ Ումերովը մեկնաբանել է Ռոման Աբրամովիչի դերը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում, հայտնում է NV-ն։

Նրա խոսքով՝ ռուս օլիգարխն օգնում է ստեղծել ոչ ֆորմալ կապի ալիք։

«Մի կողմից նա միջնորդում է այս գործընթացում, մյուս կողմից՝ որպես դիվանագիտական ​​անցյալ չունեցող մարդ, օգնում է ոչ ֆորմալ հաղորդակցության ալիք ստեղծել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական պատվիրակության ղեկավար, ժողովրդական պատգամավոր Դավիթ Արախամիան դրական էր գնահատել ռուս գործարար Ռոման Աբրամովիչի դերը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր