00:00:00

Այսօր Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան

10:39, 01 ապրիլ 2022 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի միջազգային հեռախոսազրույց կունենա այսօր, այդ թվում՝ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ֊ը։

«Այսօր Պուտինը մի քանի միջազգային հեռախոսազրույց կունենա, որոնցից մեկի մասին արդեն հայտնել են Անկարայում մեր գործընկերները։ Դա կլինի Էրդողանի հետ, մենք հաստատում ենք»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը գրեթե ամեն օր հեռախոսազրույցներ է ունենում օտարերկրյա պետությունների ղեկավարների և օտարերկրյա քաղաքական գործիչների հետ։ Նախօրեին նա զրույցներ է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է պարբերականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր