2022 թվականի մարտի 25-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության միջազգային պահուստները կազմել են 604,4 միլիարդ դոլար՝ 2022 թվականի փետրվարի 18-ի համեմատ նվազելով 38,8 միլիարդով։ Այս մասին կարգավորող մարմինը հայտնել է իր կայքում։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ պահուստների կրճատման հիմնական գործոններն են եղել արտարժութային ինտերվենցիաները, արտարժույթի վերաֆինանսավորումը, ինչպես նաև ակտիվների արտարժութային վերագնահատումը։