00:00:00

Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները կարող են փոխվել

16:31, 31 մարտ 2022 Աշխարհ

«Ռոսպոտրեբնադզորն» առաջարկում է ապրիլի 1-ից չեղարկել կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձելու պահանջը ցամաքային ճանապարհով Ռուսաստան ժամանող ՌԴ և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների քաղաքացիների համար:

Առաջարկվում է նաև հրաժարվել Ռուսաստան ժամանելուն պես Պետական ծառայությունների հարթակում այդ երկրների քաղաքացիների համար հարցաթերթիկի լրացման պահանջից:

 

«Ռոսպոտրեբնադզորից» հայտնել են, որ փաստաթուղթը նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների անարգել տեղաշարժի համար պայմանների ստեղծմանը սանիտարահամաճարակաբանական պահանջների պահպանման դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր