00:00:00

Կրեմլը հայտնել է, թե որն է Պուտինի եւ Զելենսկու հանդիպման պայմանը

11:45, 31 մարտ 2022 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը պետք է նախորդի երկրների միջեւ պայմանագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը։ Պայմանի մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը հինգշաբթի՝ մարտի 31-ին, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նախագահների հնարավոր հանդիպման հստակ ժամկետներ չկան։

Ավելի վաղ այն մասին, որ պետությունների ղեկավարների հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Մոսկվան եւ Կիեւը կնախապատրաստեն եւ կհաստատեն պայմանագիրը, հայտնել էր ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր