ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր ցամաքային, օդային եւ ծովային պաշտպանական կարողությունները Բալթյան տարածաշրջանում, հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, փոխանցում է Reuters-ը։
«Խաղաղության հասնելու համար մենք պետք է պատերազմի պատրաստվենք»,- ասել է Կալլասը Դանիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Նրա խոսքով՝ Բալթյան երկրներում իրավիճակի համար ռեսուրսները «բավարար չեն» հուսալի պաշտպանության համար։ «Մեզ աջակցության միջոցներով ապահովված մարտունակ ստորաբաժանումներ անհրաժեշտ կլինեն՝ հակաօդային պաշտպանության, հեռահար կրակի եւ կառավարման տարրերի ապահովման համար։ Մենք պետք է օդային տարածության պաշտպանությունից հակաօդային պաշտպանության անցնենք: Մեզ Բալթիկ ծովում պարեկություն իրականացնող ավելի շատ ՆԱՏՕ-ի նավեր են անհրաժեշտ»,- ասել է Կալլասը: