Ստամբուլում ռուս–ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ հանդիպում է ունեցել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացած հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպումից հետո Ուկրաինայի պատվիրակության անդամները հայտնել են, որ քննարկվել է Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների հարցը։ Երաշխավոր հանդիսացող երկրներն ագրեսիայի դեպքում պետք է Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տան։ Միջազգային երաշխիքներն առաժմ չեն տարածվի և Ուկրաինայի վերահսկողություից դուրս գտնվող Ղրիմի և Դոնբասի վրա։