Փետրվարի 24-ից մարտի 28-ն Ուկրաինայում զոհվել է 1179 խաղաղ բնակիչ, հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Մահացածների թվում 236 տղամարդ, 172 կին, 15 աղջիկ և 34 տղա կա։ Եվս 667 մեծահասակ և 55 երեխա է զոհվել, որոնց սեռը դեռևս չի հաջողվել պարզել: