00:00:00

Բրիտանիան ձերբակալել է ռուս գործարարի զբոսանավը.(լուսանկար)

21:10, 29 մարտ 2022 Աշխարհ

Բրիտանական իշխանությունները կալանել են Phi զբոսանավը, որը, ըստ նրանց, պատկանում է ռուս գործարարի։
 
Բրիտանիան չի նշել սեփականատիրոջ անունը՝ նշելով, որ սեփականատերը «միտումնավոր լավ թաքցրել է» այս տեղեկությունը։ Մարտի 13-ին բրիտանական իշխանությունները պարզել են Սենթ Քիթս և Նևիսից մի ընկերությունում գրանցված, սակայն Մալթայի դրոշի ներքո շարժվող 58,5 մետրանոց զբոսանավի տիրոջ անունը։
 
«Այսօր մենք առգրավեցինք 37 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զբոսանավ և Ռուսաստանի հարստության խորհրդանիշը վերածեցինք Պուտինի և նրա ընկերների հստակ ու խիստ նախազգուշացման», - ասել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը:
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր